Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1973 թ., Հալեպ (Սիրիա): Ավազանի անունը՝ Հակոբ:

1980-1987թթ - Հալեպի Կիլիկյան ճեմարան:

1987-1993թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

1995-2000թթ.  -  Գերմանիայի Նյուրնբերգ - Էրլանկեն համալսարան։

2000թ. - Թյուբինգենի Կաթոլիկ աստուածաբանության համալսարան (ծիսագիտություն)։

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1991թ. – սարկավագ` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:

1998թ. - կուսակրոն քահանա ՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի:

2003թթ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Հայ Եկեղեցւոյ Պատարագը 5-րդ դարէն մինչեւ այսօր» ։

2006 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

1993-2004թ․-  հովվական ծառայություն Գերմանիայի Հայոց թեմ։

1998-2004թթ. - Հարավային Գերմանիայի հայ համայնքների հոգևոր հովիվ (Գյոփինգեն, Շտուտգարտ, Քեհլ, Նյուրենբերգ, Մյունխեն):

2004 թ․-ից- Առաջնորդ Դամասկոսի հայոց թեմի։